Աբու Դաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աբու Դաբի
أبو ظبي
Դրոշ

ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՇեյխԽալիֆա բին Նայադ ալ Նյանի
Մակերես67 340 կմ²
ԲԾՄ14 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն1 483 000 մարդ (2020)[1]
Խտություն9 221,9 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+971) 2
Պաշտոնական կայքabudhabi.ae
Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)##
Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)

Աբու Դաբի (արաբ․՝ ابوظبي‎‎, «Եղջերուի հայրը»), Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքը։ Նավահանգիստ Պարսից ծոցի ափին[2]։ Բնակչությունը՝ 1 483 000 մարդ (2020)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից ծոցի կղզիներից մեկում է՝ մայրցամաքից 4 կմ հեռավորության վրա։ Կղզին մայրցամաքին կապված է 2 ավտոմոբիլային կամուրջներով։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգային օդանավակայանը։

Հիմնական փոխադրամիջոցը տաքսին է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից։ Որպես կանոն՝ հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք՝ փողոցները։ Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված է արմավենիներով։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից Յաս կղզու ճանապարհին ընդունվում է Ֆորմուլա 1-ի էտապներից մեկը՝ Աբու Դաբիի գրան-պրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ae.html
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Ե., «Լույս», 1987, էջ 8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Դաբի» հոդվածին։